Սուրբ ծննդյան նախօրեին հոլիվուդյան աստղերն ակտիվորեն երեկույթների են մասնակցում։ Քիմ Քարդաշյանին նկատել են լոսանջելեսյան Blind Dragon կարաոկեի ճանապարհին. նա ընկերների հետ հանդիպման էր շտապում։ Քիմը երեկույթի համար օձի պրինտով կաշվե կորսետ էր ընտրել, կաշվե կարճ զգեստ, շագանակագույն կոշիկներ եւ խոշոր վզնոց։

Ի դեպ, Քիմը եւս ակտիվորեն պատրաստվում է տոներին։ Վերջերս նա սուրբծննդյան լուսանկար է հրապարակել. Քիմը, նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը եւ նրանց չորս երեխաները պատկերված են տնային հագուստով՝ մեծ տան աստիճաններին նստած։

Ի դեպ, այս լուսանկարը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ է դարձել։ Տեղեկատվություն է տարածվել, որ կադրը մշակված է ֆոտոշոփով, քանի որ փոքրիկ Նորթը դրանում անբնական տեսք ունի։ Օրերս Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Էլեն Դեջեներեսի շոուին եւ հաստատել ենթադրությունները։ Նորթը հրաժարվել է լուսանկարվել, այդ պատճառով նրա լուսանկարը ստիպված են եղել ֆոտոշոփով տեղադրել արդեն իսկ պատրաստ բացիկի վրա։