Քայլի Ջեններն ու Քլոե Քարդաշյանը հյուրընկալվել են 50-ամյա ռեփեր Փի Դիդիին։ Նրանք միջոցառմանը ներկայացել են խորը կտրվածքներով պրովոկացիոն զգեստներով...

Քայլին անկեղծ սեւ զգեստ է ընտրել՝ խորը դեկոլտեով եւ մինչեւ ազդրերի հատվածը «վտանգավոր» կտրվածքով. հյուրերը հնարավորություն ունեին տեսնելու աշխարհի ամերաերիտասարդ կնոջ կուրծքն ու սլացիկ ոտքերը։  

Իսկ Քլոե Քարդաշյանը կոստյում է ընտրել, որը զարդարված էր փայլերով։ Գեղեցկուհին ներքնազգեստ չէր կրել՝ ցուցադրելով շքեղ կազմվածքը։  Քլոեն նաեւ կարճ կեղծամ է կրել եւ վառ դիմահարդարում...

«Այսպիսի կազմվածքի դեպքում կարելի է նաեւ կիսամերկ շրջել։ Թեեւ սպասեք։ Դուք հենց դա էլ անում եք», «Շատ ոճային է ու էլեգանտ, անկախ մերկ կրծքներից», «Լավն եք, մեկը՝ թխահեր, մյուսը՝ շիկահեր։ Կրակոտ հագուստ»,- հիացմունքը չեն թաքցրել երկրպագուները։