Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում  նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու ձմեռային կերպարում։ Նա կրում է սեւ-սպիտակ երանգի սվիտեր, մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Հաղորդավարուհին կերպարանք է ընդունել դեկորատիվ տոնածառի կողքին։ Հրապարակմանը կից Դիանան մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա հետեւորդները գրել է․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Տաղանդավոր»։