Պոլ Մաքքարթնին պատմել Է, որ մի անգամ սուրբծննդյան գաղտնի ալբոմ Է ձայնագրել «միայն ընտանիքի համար», որը նա լսում Է տարվա մեջ մեկ անգամ, երբ բոլոր ազգականները միասին հավաքվում են տոնի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է NME-ն: Երաժիշտն այդ տեղեկությունը հայտնել Է World at One ծրագրի եթերում:

«Շատ տարիներ առաջ ես մտածեցի, որ սուրբծննդյան լավ երգերը շատ քիչ են: Մի երկու տարի հետո ես ստուդիայում ձայնագրեցի այդ ալբոմը»,-պատմել Է երաժիշտը:
Մաքքարթնին հաղորդավարուհուն հավաստիացրել Է, որ լայն հանրությանը երբեք չի ներկայացնի իր սուրբծննդյան գործիքային կոմպոզիցիաները, չնայած այն բանին, որ դրանք շատ են դուր գալիս իր երեխաներին: «Երեխաները դա լսում են արդեն երկար տարիներ, եւ այժմ եկել Է թոռների հերթը»,-հավելել Է Մաքքարթնին: Լեգենդար քառյակի նախկին մասնակիցը հինգ զավակ եւ ութ թոռ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: