Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Հասմիկը սեւ, կարճ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Դերասանուհին արտահայտիչ շպարով է, մուգ գույնով ընդգծված են շուրթերը։ Որպես աքսեսուարներ՝ Հասմիկը արեւային ակնոց է կրում եւ գոտի։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին կրում էր վարդագույն սվիտեր, նույն երանգի շարֆ, ջինսե տաբատ, սեւ կիսաերկարաճիտներ։ Քնքուշ կերպարը դերասանուհին համադրել էր սեւ գոտու հետ։ Հրապարակմանը կից Հասմիկ Խոջյանը, դիմելով հետեւորդներին, գրել էր․ «Դե մեկնաբանեք»։