Warner Bros ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականի մայիսի 21-ին էկրան կբարձրանա «Մատրիցա» ֆանտաստիկական ֆիլմի չորրորդ մասը:

Հայտնի է նաև ֆիլմի դերասանական կազմը․ Քիանու Ռիվզը, Քերի-էն Մոսը, Ջադա Փինքեթ-Սմիթը, Յախյա Աբդուլ-Մաթինը, Նիլ Պատրիկ Հարիսը, Ջեսիկա Հենվիքը, Ջոնաթան Գրոֆը և Թոբի Օնվումերեն: Սակայն, ընկերության խոսքով, դերասանական կազմը դեռևս ամբողջը չէ:

Հեցնենք, որ ֆիլմի առաջին մասը նկարահանվել է 1999 թվականին և արժանացել չորս «Օսկար»-ի: