1. Նրան մի հակիր սեքսի

Այո, այնպես, ինչպես անում են շատ տղամարդիկ, անում են նաև բազմաթիվ կանայք: Բայց չէ՞ որ այդպես դու հուսահատ ու մակերեսային կնոջ տպավորություն ես թողնում: Ի վերջո, հո չե՞ս բռնաբարելու նրան: Թող որ մերձեցման նախաձեռնությունը տղամարդուց գա:

2. Ձեռքերիդ ազատություն մի տուր

Չէ՞ որ դու հավանաբար չես սիրում, երբ անծանթ տղամարդը ձեռքերին ազատություն է տալիս քո նկատմամբ: Տղամարդիկ նույնպես դա չեն սիրում, անգամ, եթե հեղինակը գրավիչ կին է: Հատկապես, եթե տղամարդը քեզ հասկացնել է տվել, որ դու իրեն հետաքրքիր չես:

3. Եթե դու նրանից դրական ազդանշաններ չես ստանում, հանգիստ թող նրան

Եթե նա ասում է, որ դա իրեն հետաքրքիր չէ, լսիր նրան: Չէ՞ որ քեզ դուր չեն գալիս կպչուն տղաները, ովքեր ոչ մի կերպ քեզ հանգիստ չեն թողնում, անգամ, եթե դու նրանց այդ մասին ուղիղ ես ասում: Եվ տղամարդկանց համար էլ է անհարմար քեզ մերժելը: Այնպես որ, մի ստիպիր նրան կրկնել:

4. Եթե տղամարդն ասում է, որ ինքն ընկերուհի ունի, հանգիստ թող նրան ու հեռացիր

Նույնիսկ, եթե դա ճիշտ չէ, հեռացիր: Դու պետք է հասկանաս, որ դա քեզ մերժելու՝ նրա եղանակներից է: Մի փորձիր նրան ստիպել, որ դավաճանի իր ընկերուհուն: Դա կողքից հուսահատ ու վշտալի տպավորություն է թողնում:

5. Դու իրավունք չունես նրանից բացատրություններ պահանջել, թե ինչու վերջինս չի ուզում քեզ հետ հարաբերություններ ձևավորել

Մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մեզ ինչը չի բավականացնում, որ ինչ-որ մեկի համար լինենք այն մեն-միակը: Բայց այդ մասին հարցնելը գեղեցիկ չէ: Դա ասես նույն բանն է, ինչ երբ դու «ոչ»-ը ընդունում ես՝ որպես պատասխան:

6. Անընդհատ մի հարցրու, թե նա որտեղ է

Այդպես դու կնմանվես այն զզվելի հարևանին, ով անընդհատ հնձում է իր մարգագետինը, մինչ դու հանգստանում ես: Դա մանր շպիոնաժի նման մի բան է: Դա գեղեցիկ չէ, ի վերջո:

7. Եթե անգամ մեծ ցանկություն ունես Ֆեյսբուքում գրել, թե որքան միայնակ ես քեզ զգում, զսպիր քեզ

Մենք բոլորս էլ անցել ենք այդ ճանապարհով: Բայց եթե դու ուզում ես գտնել տղայի, ժամադրության վերաբերյալ հուսահատ պաղատանքները քո օգտին չեն լինելու: Դա միայն ցույց կտա, որ դու համաձայն ես՝ ում ասես:

8. Եթե դու հաղորդագրություն ես գրում այն մարդուն, ով քեզ դուր է գալիս, գրիր նրան, ասես լավագույն ընկերոջդ ես գրում

Իսկապես այդպես արա: Շատ սմայլիկներ, էմոջիներ մի դիր, տարօրինակ հարցեր մի տուր, մի գերագնահատիր ու չափից վեր մի բարձրացրու նրան ու որոգայթը մի գցիր:

Շփվիր նրա հետ, ինչպես կշփվեիր ընկերոջդ հետ:

9. Եթե տղամարդը խուսափում է հարաբերությունների ու սեքսի մասին խոսակցություններից, հիշիր ակնարկը

Եթե դու նրան դուր գայիր, նա կսկսեր սիրախաղ անել քեզ հետ ինտիմ ու ամոթալի թեմաներով: Այլապես նա պարզապես փորձում է քաղաքավարի լինել:

10. Մի փորձիր հղիանալ՝ նրան կողքիդ պահելու համար

Դա ամենազզվելի բանն է, ինչ կարող է անել կինը, և դա նույնպես բռնության ձև է: Դու չես կարող նրան ստիպել մնալ քեզ հետ, իսկ հղիանալով՝ դու ավելի վատ վիճակի մեջ կդնես բոլորին, ներառյալ՝ ապագա երեխային: