Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին «բացահայտել են»՝ նկատել ֆոտոշոփի օգտագործումը։ Instagram-յան @fakegirlsfvckya էջը կիսվել է ֆոտոշարքի լուսանկարով։ Էջը բացահայտում է հայտնիների կողմից ֆոտոշոփի օգտագործումը։ 

Լուսանկաներից մեկը Քարդաշյանը տեղադրել է իր էջում, իսկ մյուսը ցույց է տալիս՝ ինչ տեսք է նա ունեցել, նախքան լուսանկարի մշակումը։

Մեկնաբանություններում նշվում է, որ լուսանկարն արվել է անուն՝ համակարգչի էկրանից, մշակման ընթացքում նկատելիորեն փոքրացվել են նրա որովայնն ու ազդրերը։

 

Օգտատերերը նաեւ նկատել են, որ օրիգինալ կադրում աստղի նստատեղն անբական տեսք ունի։ Եվ կրկին սկսվել է այդքան քննարկված թեման. Քարդաշյանը նստատեղը մեծացնելու համար իմպլանտներ է օգտագործել։ Իսկ ի՞նչ տարբերություն։ Գեղեցիկ է ու լավ։ Իսկ ում դուր չի գալիս, կարող են չնայել…