Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր համերգային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի զգեստ է կրում։ Նունե Եսայանն այն համադրել է խոշոր, քարերով զարդարված վզնոցի հետ։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։ «Կանացի, նուրբ, սիրուն»,- նշել է օգտատերերից մեկը։