Ջորջիա նահանգի բնակչուհի Ջաբրենեն իր հարթ հետույքի պատճառով շատ էր բարդույթավորվում, այդ պատճառով նա որոշեց մեծացնել մարմնի այդ հատվածը։ Սակայն այստեղ էլ հաջողությունը չժպտաց նրան․ վիրահատությունն այնքան անհաջող իրականացվեց, որ նա ոչ միայն համընդհանուր ուշադրության առարկա դարձավ, այլ նաև անըդհատ ցավեր էր ունենում։ Խնդիրն այն է, որ մեծ իմպալնտները բավականին տգեղ կախվել էին, իսկ որոշ ժամանակ անց էլ ներսում սկսել էին պտտվել՝ ցավ պատճառելով Ջաբրենեին։
Հանրահայտ թոք-շոուներից մեկի ժամանակ աղջիկը պատմեց իր դժբախտության մասին, և վիրաբույժները օգնեցին նրա՝ անելով նոր վիրահատություն։ Ըստ բժիշկների, եթե Ջաբրենեի իմպլանտներն ամբողջությամբ հեռացնեին, ապա հետույքի փոխարեն մնալու էին կաշվե կախված զանգվածներ։