RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-յան էջում հրապարակել է դստեր՝ Մարոյի լուսանկարը։ Սոցիալական ցանցում տեղադրված կադրում փոքրիկը պառկած է անկողմնում եւ բոդի է կրում, որի վրա առկա է «Ռուսաստան, առաջ» նշանաբանը։ Փոքրիկի դեմքը, ինչպես եւ աստղային զույգի մյուս երեխաների դեմքերը, փակված է արեւի տեսքով սմայլիկով, սակայն լուսանկարում կարելի է տեսնել փոքրիկի մուգ մաշկը։ Այդ առիթով Սիմոնյանը զվարճալի պատմություն է ներկայացրել։

«Ծննդատանը բժիշկները երկար ժամանակ ծիծաղում էին, երբ Տիգրանն առաջին անգամ նայեց Մարոյին ու հարցրեց նրանց․ «Ո՞ւմ է նա նման այսքան սեւուկ»»,- լուսանկարը մակագրել է լրագրողը։

Սիմոնյանը Քեոսայանի հետ հարաբերություններ ունի 2012թ.-ից։ Զույգը դաստիարակում է երեք երեխաներին։ 2013թ.-ին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Մարյանան, իսկ 2014թ.-ի սեպտեմբերին՝ որդին՝ Բագրատը, իսկ այս տարվա հոկտեմբերին՝ դուստրը՝ Մարոն։

Ռեժիսորը նաեւ երկու դուստր ունի Ալյոնա Խմելնիցկայայից։