Խոյեր
Խոյերը շատ կրակոտ են։ Նրանց մեջ միշտ եռում է կիրքը, և մնացածից նրանք տարբերվում են իրենց խելքով և ինքնավստահությամբ։Իսկ ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել քան կնոջ բարձր ինքնագնահատականը։ Այս նշանի ուրախ և կենսախինդ ներկայացուցիչները ձեզ համար միշտ բարձր տրամադրություն կապահովեն և դուք երբեք չեք կարողանա դիմադրել նրանց հմայքին։

Առյուծներ
Եվս մեկ կրակոտ նշան և նա ներկայացման կարիք իհարկե չունի։ Առյուծների վարքի և քաղաքավարության հետ կապված որևէ բացատրություն տալն իմաստ չունի։ Առյուծը ջունգլիների հպարտ թագուհին է՝ ով միշտ շրջապատված է երկրպագուներով և համակիրներով։

Կարիճներ
Մենք բոլորս էլ գիտենք Կարիճների խորհրդավոր բնավորության մասին։ Նրանց կարելի է համեմատել գաղտնիքներով լի զարդատուփի հետ։ Ներքին ուժ և կիրք, ահա թե ինչով են առանձնանում այս նշանի կանայք։ Անգամ հասարակ հայացքն է բավական, որպեսզի հակառակ սեռը սկսի դողալ և Կարիճ կանայք այդ մասին շատ լավ գիտեն։