Տասնյակ իսպանացիներ մերկացել են Բարսելոնայի կենտրոնում՝ դեմ արտահայտելով նորաձևության արդյունաբերության մեջ բնական մորթու օգտագործմանը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ցուցադրությունը տեղի է ունեցել Կատալոնիայի հրապարակում կիրակի՝ դեկտեմբերի 1-ին, «Սև ուրբաթ» ակցիայի շրջանակներում վաճառքի ժամանակ: Դեպքի վայրից արված լուսանկարում երևում է, թե ինչպես է կենդանիների իրավունքները պաշտպանող Anima Naturalis ոչ առևտրային կազմակերպության 70 անդամ պառկել միմյանց վրա և արհեստական արյունով ցողել իրենց մերկ մարմինները: Նրանցից մեկը պաստառ է ցուցադրել «Քանի՞ կյանք պետք է վերցնել մեկ վերարկուի համար» կարգախոսով։
Ակցիայի նպատակն է հորդորել Իսպանիայի իշխանություններին արգելել բնական մորթուց արտադրանքների վաճառքը: