Քենիայի ռանդիլլե ցեղն առանձնանում է իր տարօրինակ մի շարք ավանդույթներով, որոնք ցեղին առանձնացնում են մնացած բոլոր ցեղախմբերից ու դարձնում ունիկալ։ Այստեղ ամենատարօրինակ ավանդույթն այն է, որ աղջիկը մինչև 10 տարեկանը պետք է լրիվ մերկ շրջի, որից հետո պետք է ամուսնանա 50 տարեկան տղամարդու հետ. ինչո՞ւ։ 

 

Նշենք, որ ցեղը համարվում է, թերևս, ամենապահպանողական ցեղերից մեկը։ Այստեղ սկզբում մարդիկ պաշտում էին Լուսնին, սակայն ժամանակի ընթացքում ավանդույթները փոխվեցին, և նրանք սկսեցին գտնել այլ աստվածներ ևս ու դարձան բազմաստված։ Չնայած էվոլյուցիոն փուլին՝ ցեղն ամեն կերպ փորձում է պահպանել իր ավանդույթներն ու զարկ չտալ ժամանակակից աշխարհի ստանդարտներին։ 

Ցեղում հատկապես ընդգծվում են ընտանեկան ավանդույթները։ Այստեղ ընդունած է, որ ամուսնու մահից հետո կինը պետք է նրա բոլոր իրերը բաժանի հավաքված մարդկանց, իսկ հետո իր ընտանիքի հետ միասին ամբողջովին փոխի իր ապրելավայրը, քանի որ այստեղ վստահ են, որ այրիացած կինը կարող է չար հոգիների բաժին դառնալ։ 

Մեկ այլ ավանդույթ ևս գործում է այս ցեղում։ Այստեղ ընդունված է, որ աղջիկները մինչև 10 տարեկանը, իսկ տղաները մինչև 7 տարեկանը պետք է ամբողջովին մերկ շրջեն։ Սա իբր թե անմեղությունը պահպանելու հատուկ մեթոդ է, որից հետո նրանք մասնակցում են հատուկ արարողության ու դառնում չափահաս։ Դրանից հետո աղջիկներն արդեն պատրաստ են ամուսնության։ 

Տարօրինակ է, բայց փաստ, որ ցեղում ընդունված են ամուսնությունները 50 տարեկան տղամարդու և 10 տարեկան աղջկա միջև։ Ասել, որ այլ տարիքի մարդիկ իրար հետ չեն ամուսնանում, սուտ կլինի, սակայն այսպիսի ամուսնություններն ամենաընդունվածն ու հարգանքի արժանին են համարվում։ Ինչո՞ւ։ 

Խնդիրն այն է, որ, քանի որ ցեղում մեծամասնությունը պահպանողականներ են, նրանք ցանկանում են կնության առնել կույս աղջկա և վստահ են, որ որքան մեծանում է աղջիկը, այնքան նրա՝ որպես կույսի հետ ամուսնանալու շանսերը քչանում են։ Դրա պատճառով շատ հաճախ մեծահասակները նախընտրում են ամուսնանալ փոքր աղջիկների հետ։ Այսպիսի ամուսնությունները կոչվում են հոգու ամուսնություն։ Ամուսնության ընթացքում ամուսինը հարգում է կնոջը այնքան ժամանակ, մինչև որ նա գիտակցում է, որ ուզում է ամուսնու հետ անկողին կիսել։ 

Այսպիսի ամուսնություններին ցեղում չափազանց խանդավառությամբ են վերաբերվում, որովհետև նրանք վստահ են, որ աղջիկը գտել է մեկին, ով իրեն կհովանավորի ու ավելի լուրջ կվերաբերվի ամուսնությանը, իսկ տղամարդը՝ մեկին, ով իր անմեղությունը միայն իր համար կպահի։