Օրերս մոդել Բելլա Հադիդը գիտակցել է, որ իր մշտական աշխատանքային թռիչքները վատ են ազդում Երկրի մթնոլորտի վրա: Հետևաբար, մոդելը որոշել է հարյուրավոր ծառեր տնկել՝ ինքնաթիռների, որոնցով նա թռչում է, վնասակար արտանետումների քանակը փոխհատուցելու համար: Հադիդը իր Instagram-ում ոգեշնչող գրառում է տեղադրել:

«Ես շատ եմ տխրում, որ իմ աշխատանքը մեծացնում է ածխածնի հետքը և ազդում է աշխարհում կլիմայի փոփոխության վրա: Մայր-Երկիրը մեր սիրո կարիքն ունի…»,- գրել է նա:

Բելլան ասել է, որ նախատեսում է հովանավորել աշխարհի տարբեր մասերում 600 ծառ տնկելը. վերջին երեք ամիսների ընթացքում կատարված յուրաքանչյուր թռիչքի համար 20 ծառ:

«Ես կսկսեմ իմ հայրենի Կալիֆոռնիայից, որտեղ 129 միլիոն ծառ պետք է վերականգնվի, որոնց մի մասն այրվել է հրդեհներից: Խնդրում եմ տեղեկացնել ինձ, որտեղ օգնության կարիք ունեք: Բոլոր տարածաշրջանները ողջունելի են՝ Աֆրիկա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա,- գրել է մոդելը:- Ես գիտեմ, որ սա շատ քիչ է: Բայց օդը, որը մենք շնչում ենք, ջուրը, որը մենք խմում ենք, կենսաբանական տեսակների բազմազանությունը՝ մեզ համար անհրաժեշտություն են»,- ամփոփել է մոդելը: