Օլգա Օռլովան կատարել է բազմաթիվ երկրպագուների խնդրանքն ու մերկ ֆոտոշարքից նոր լուսանկար հրապարակել։ Հեռուստահաղորդավարուհին որոշել է համարձակ էքսպերիմենտի դիմել Սեյշելյան կղզիներում՝ «Դոմ 2. սիրո կղզի» հատուկ նախագծի նկարահանումների ընթացքում։

Ольга Орлова снялась обнаженной в бассейне

Այս անգամ հեռուստահաղորդավարուհին պատկերված է ջրում, ամբողջությամբ մերկ է եւ թեթեւ ժպիտով ու հանելուկային հայացքով նայում է հեռուն։ Երգչուհին լուսանկարը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Լուսանկարը դրական լիցքեր է պարունակում, բայց դա աշխատում է միայն դրական մարդկանց դեպքում»։

Օռլովայի մերկությունը կրկին վեճեր է առաջացրել մեկնաբանություններում։ Նրա հետեւորդների մի մասը դատապարտել է այդ համարձակ լուսանկարը։

Обнаженная Ольга Орлова позирует у пальмы

 

Հետեւորդները հիշել են, որ նա նախկինում կանանց նման քայլերը հավանության չէր արժանացնում։ «Օլյա, ինչո՞ւ է հարկավոր մերկանալ հանրության առաջ։ Հաղորդման ընթացքում ինքներդ եք ասում եւ դատապարտում այդպիսի կանանց»,- նշել է օգտատերերից մեկը։ Օրլովան շտապել է արդարացնել իր գործողությունները։ «Ես երբեք ոչ ոքի չեմ դատապարտում։ Եվ ձեզ խորհուրդ չեմ տալիս։ Թող յուրաքանչյուրն ապրի իր կյանքով այնպես, ինչպես հարկ է համարում»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։