Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր համերգային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինը շքեղ զգեստ է կրում։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկը շքեղ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Լուսանկարն արվել է Գյումրու պետական դրամատիկական թատրոնում։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին մուգ գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպար ընտրել. ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացնում էին ժամացույցն ու սեւ պայուսակը։