Սուրճի պարբերաբար օգտագործումը սպառնալիք չի հանդիսանում սրտի առողջության համար և չի բարձրացնում ճնշումը, հայտարարել է Գերմանիայի գրանցված սրտաբանների դաշնային ասոցիացիայի բժիշկ Խերիբերտ Բրյուկը։

Ինչպես հայտնում է Focus-ը, կոֆեինը, փորձագետի խոսքերով, կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների, դեմենցիայի և դիաբետի զարգացման վտանգը։ Սակայն օրական կարելի է մինչև 4 գավաթ սուրճ խմել։

Բրյուկը նաև հերքել է կարմիր գինու օգտակարության մասին առասպելը՝ իրականում ալկոհոլի նույնիսկ փոքր քանակը կարող է առիթմիա առաջացնել։

Մասնագետը սրտի հիվանդություններ ունեցող պացիենտներին խորհուրդ է տվել զբաղվել ուժային մարզումներով, քանի որ դրանք ամրացնում են մկանները և օգուտ են բերում անոթներին։

med.news.am