Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Սիրուշոյի հետ։ Կադրերն ուղեկցվում են ջերմ մեկնաբանությամբ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արմինկան ու Սիրուշոն էլեգանտ կերպարում են։ Արմինկան միջին երկարության, կարմիր զգեստ է կրում, որը համադրել է փայլուն, ուսի հատվածում բաց բլուզի հետ։ Սիրուշոն լայն փողքերով, սպիտակ տաբատ է ընտրել, կապույտ բլուզ ու պիջակ։ Նրա կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։ «Մշտապես հիանալու ու հպարտանալու առիթ ունեմ»,- լուսանկարները մակագրել է Արմինկան։

 

Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Սիրված երգչուհին կադրում ճերմակ հանդերձանք է կրում՝ տոպ, լայն փողքերով տաբատ, վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու ակնոցը։