Անցած հանգստյան օրերը Լեդի Գագան անցկացրել է Մեքսիկայում՝ իր մտերիմ ընկերուհու և անձնական դիմահարդար Սարա Տանոյի լողափնյա հարսանիքին: Արարողության լուսանկարները Գագան անմիջապես հրապարակել է ինստագրամյան իր էջի Stories հատվածում: Գագան օվկիանոսի ափին հայտնվել է վարդագույն total look-ով: Եվ դա վերաբերում է ոչ միայն մետաքսե զգեստին, այլև սանրվածքին: Մաստակի գույնի վարսերը համապատասխանում էին ընտրված զգեստին և ծաղկեփնջին: