Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Կադրում երգչուհին կերպարանք է ընդունել մեքենայի վրա նստած, կրում է սպորտային հագուստ։ Կերպարն ամբողջացրել է թրենդային պայուսակը։ Էմմին մեղմ շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից Էմմին մեկնաբանություն չի կատարել։

Օրեր առաջ Էմմին ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր գեղեցիկ ընտանիքի՝ ամուսնու, երկու որդիների հետ։ Ջերմ կադրերին կից երգչուհին գրել էր․ «6 տարի առաջ հանդիպեցինք... հիմա ամենահարուստն ենք»։ Էմմին շտապել են շնորհավորել նրա երկրպագուներն ու հետեւորդները։