Թուլուզի երկաթուղային ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ մի կնոջ ողորմություն տալու համար: Տուգանքը կազմել է 100 եվրո, հայտնում է France 3 Occitanie-ն: Երիտասարդը տոմսեր վաճառող սարքից վերցրել է 70 ցենտ մանրադրամը և հանձնել այն երեխայի հետ կարիքավոր մորը: Ուղևորը մտադիր է հասնել որոշման վերանայման և հայտնել է, որ կամավոր է հանձնել գումարը, կինը նրան չի խնդրել:
Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունն աջակցել է նրան, և մտադիր է չեղյալ համարել այդ տուգանքը: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում արգելված է ողորմություն տալ մուրացկաններին: