«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ հրապարակումներով եւ գրառումներով, որտեղ գեղեցկուհին ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում Լուսինեն պատկերված է Երեւանի փողոցներից մեկում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կադրում կրում է զգեստ, աշնանային կիսաերկարաճիտներ, սեւ երանգի վերարկու եւ շարֆ։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․ «Հեչ կասե՞ք որ մի քանի օրից սկսվում է ձմեռը, էլ չեմ ասում որ շուտով Նոր Տարի է։ Իսկ մենք վայելում ենք արևոտ տաք օրերը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Արիանայի հետ։ Լուսանկարն արվել էր հանգստի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը ոճային կերպարում էր. նա միջին երկարության, հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, որը համադրել էր հետաքրքիր կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր կանաչ պայուսակը։ «Ընտանիք»,- մեկնաբանություններում գրել էր նա՝ մի շարք հեշթեգեր օգտագործելով՝ «ճանապարհորդություն», «Դուբայ 2019»։ «Սիրուն ու համահունչ ընտանիք»,- գրել է հետեւորդներից մեկը։