Չի անցնում ոչ մի օր, որի ընթացքում պապարացիները չլուսանկարեն 33-ամյա Իրինա Շեյքին Նյու Յորքի փողոցներում։ Երկուամյա դստեր՝ Լեայի հետ զբոսանքից հետո սուպերմոդելը հանդիպման է գնացել։ Աստղին նկատել են, երբ նա ընկերներից մեկի հետ դուրս էր գալիս Mercer Hotel հյուրանոցից։ Նա ջինսե բաճկոն էր կրում, տաբատ եւ սեւ կարդիգան։ Իրինայի կերպարն ամբողջացնում էին սեւ արեւային ակնոցը, վառ քուղերով երկարաճիտ կոշիկներն ու կարմիր պայուսակը։ Լրատվամիջոցները սկսել են անմիջապես գուշակել, թե ով է այդ առեղծվածային տղամարդը, որն ուղեկցել է աստղին։ Իզուր։ Ըստ ամենայնի՝ նրանք ընդամենն ընկերներ են։

Վերջերս աղբյուրն E! պորտալին հայտնել էր, որ Բրեդլի Քուփերի նախկին սիրելին առայշմ ոչ ոքի հետ չի հանդիպում։ «Նա կենտրոնացած է դստեր վրա եւ իր ամբողջ ժամանակը նրա հետ է անցկացնում։ Իհարկե, նա կցանակար ապագայում ինչ-որ մեկի հետ հանդիպել, սակայն հիմա դա նրա համար առաջնահերթություն չէ»,- ասել էր ինսայդերը։

Իրինան այս պահին կենտրոնացած է իր կարիերայի վրա։ «Ես 34 տարեկան եմ, եւ իմ բախտն այնքան է բերել, որ ես զբաղվում եմ նրանով, ինչ սիրում եմ։ Ես կարծում եմ, որ կանայք նման են լավ գինու. տարիքի հետ ավելի լավն են դառնում, իմաստուն եւ կյանքում առավել կշռադատված որոշումներ են կայացնում։ Կինը պարզապես պետք է զգա, որ երբեք հոգով չի ծերանում։ Այդ ամենը բնավորության մասին է։ Այդ ամենն այն մասին է՝ ինչպես եք ընկալում կյանքը եւ էներգիան անհրաժեշտ ուղղությամբ ուղարկում»,- այս շաբաթ նա ասել է People պորտալին։