Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում է։ Նա մուգ գույնի բլուզ է կրում, վանդակավոր վերնաշապիկ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել շքեղ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացնում է մատանին։ «Պատրաստ իմ այսօրվա ելույթին»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։