Մարդկանց ամենաշատն անհայտությունն է վախեցնում: Հիմա դա լավ հայտնի է Ռոբի անունով ավստրալացի երիտասարդին: Մի անգամ ծնողները նրան խնդրեցին ստուգել ջրաչափը, որը մի քանի տարի փակ էր:

Երբ Ռոբին բացեց կափարիչը, ներսում… Այն, ինչ արկղում հայտնաբերեց, լրջորեն վախեցրեց երիտասարդին: Ֆանտաստիկ ֆիլմից ինչ-որ այլմոլորակային էակի նման մի բան շոկի ենթարկեց ամբողջ ընտանիքին: Բացի դրանից՝ արկղի շուրջը մշտապես ճանճեր կային: Այն, ինչը հայտնաբերվեց ջրաչափի արկղի մեջ, շատ հազվագյուտ, բայց ոչ վնասակար մեղուների տեսակի՝ Tetragonula carbonaria-ի բույն էր:

Զարմանալի չէ, որ այս ընտանիքը չկարողացավ հասկանալ՝ ինչ է բնակություն հաստատել իրենց հարևանությամբ: Tetragonula carbonaria-ն մանր մեղուների շատ հազվագյուտ տեսակ է, որոնք բոլորովին չեն խայթում:

Այնպես որ, ջրաչափի շուրջը թռչում էին ոչ թե ճանճեր, այլ այդ անվնաս մեղուները: