Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում հրաժարվել անձնական նախաձեռնությունից: Խմբակային միջոցառումների մասնակցել արժե միայն այն դեպքում, երբ դրան մղում է իրավիճակը: Լավագույն օրը չէ որևէ բան զրոյից ծրագրելու համար, ավելի լավ է շտկումներ մտցնել արդեն կազմած հաշվարկներում: Երեկոյան կարող է ուժեղանալ սենտիմենտալությունը, տպավորվողությունը, միայնության կարիքը, կասկածների հակումը: Չարժե անկեղծանալ զուգընկերոջ, ընկերոջ հետ:

Ցուլ

Օրվա առաջին կեսը կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն առաջացնել Ցուլերի մտքի և հոգեբանության վրա: Հնարավոր է ստիպված լինեք մեկի հետ խորհրդակցել, վիճել: Բացառված չեն ամուսնական տարաձայնությունները: Եթե վեճը ձգվում է, արժե ժամանակին կանգ առնել, այլապես շփումը կարող է ոչ կառուցողական բնույթ ստանալ: Լավագույն օրը չէ խմբակային միջոցառումների մասնակցելու համար: Երեկոյան արժե զգուշանալ թվացյալ կարեկցանքից, կեղծ ծրագրերից:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը հակասական է: Մի կողմից՝ պայմաններ և տրամադրվածություն կա առաջ շարժվելու համար, մյուս կողմից՝ ինչ-որ բան անընդհատ խանգարում է դեպքերի հարթ ընթացքին: Առավոտյան արժե խուսափել վեճերից և նախաձեռնություններից, դրանք միայն էներգիա կխլեն ձեզանից: Հնարավոր է դժվար պահ սովորողների և նրանց մոտ, ովքեր ճանապարհին են: Երեկոյան աճում է անորոշությունը գործերում և հարաբերություններում:

Խեցգետին

Խեցգետինների համար խնդրահարույց է օրվա առաջին կեսը: Կարող է դժվարությամբ տրվել տեղեկատվության որոնումը, կապերի հաստատումը: Օրվա կեսին չի խանգարի ժամանակավոր դադարը: Օրվա երկրորդ կեսին կսրվի ինտուիցիան, սակայն չարժե դրան անվերապահորեն հավատալ: Նախազգացումները կարող են սխալ լինել, եթե գտնվում եք ոչ այնքան ծանոթ միջավայրում, չունեք տվյալ հարցի վերաբերյալ մասնագիտական փորձ:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում ձգտել առաջին պլան: Արժանիքների փոխարեն, որոնք, անկասկած, ունեք, կարող են երևալ ձեր թերությունները, ինչը դժվար թե ձեզ գոհացնի: Օրվա առաջին կեսը կընդգծի ձեր դիվանագիտությունը և ընդդիմախոսին լսելու ունակությունը: Եթե չի կարելի վերջակետ դնել, կարևոր է գրագետ ձևով ընդհատել երկխոսությունը՝ ապագայում այն շարունակելու հնարավորություն թողնելով: Օրվա վերջում կարող եք կարեկցանքի, սփոփանքի կարիք զգալ:

Կույս

Կույսերի համար այս օրերն արտաքինից այնքան էլ հաջող չեն, փոխարենը սխալների վրա սովորելու հնարավորություն ունեք: Օրինակ՝ ձեզ կարող են անհանգստություն պատճառել գործարքները, բժշկական կամ բյուրոկրատական գործընթացները, սակայն դրանց ընթացքում ի հայտ կգան կարևոր նրբություններ: Օրվա առաջին կեսին հնարավորություն կա տեքստում կամ հաշվարկներում վրիպակի հայտնաբերման: Բացառված չէ գործընկերոջ կամ այլ մարդու հետ վեճը:

Կշեռք

Կշեռքների ստեղծագործական, գործնական կամ մարդասիրական պոռթկումներն այսօր կարող են անպատասխան մնալ: Որոշ դեպքերում դրանք կբերեն կորստի կամ հիասթափության: Աստղերը խորհուրդ են տալիս նման դեպքերն ընդունել որպես նշան՝ ձեզ կամ իրադարձության վրա նուրբ աշխատանք տանելու: Օրվա երկրորդ կեսին աճում է մոլորության, ավելորդ սենտիմենտալության հավանականությունը: Անցանկալի է օգտագործել ժամկետանց դեղորայք կամ զբաղվել ինքնաբուժությամբ:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում գերագնահատել պահի բարդությունները: Ամենամեծ անհանգստությունը սպասվում է օրվա առաջին կեսին: Այդ ժամանակ չարժե աշխատել փասաթղթերի հետ, տանը փոփոխություններ նախաձեռնել, շարունակել անիմաստ վեճը, փորձել տեղ հասցնել ձեր տեսակետը: Երեկոն խոստանում է ինքնազգացողութան և տրամադրության լավացում, սակայն էմոցիոնալ ֆոնը կարող է անկայուն լինել, իսկ ոգևորությունը՝ կեղծ:

Աղեղնավոր

Աղեղնավորների միտքն այսօր այնքան էլ հստակ չի լինի: Բազմաթիվ ելքերից ոչ մեկն իդեալական չի թվա: Որոնումները կարող են փակուղին գցել, պատասխանները նոր հարցեր կծնեն: Բացառված չէ բոլոր նորությունները բացասական մեկնաբանելու միտումը: Օրվա վերջում կասկածների, անվտահության ուժեղացման հող կնախապատրաստվի: Պատճառը կարող է լինել կենցաղի, մասնագիտական կամ ընտանեկան կարգավիճակի անորոշությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ճիշտ կանեն ոչ թե վիճեն հանգամանքների հետ, այլ դրանցում օգուտ գտնեն: Օրն անհաջող է վերլուծության, հաշվարկների, ծրագրման հետ կապված զբաղմունքների համար: Շարժման փոխարեն՝ բացառված չէ տեղում դոփելը, տհաճ մտքերի վրա սևեռվելու վտանգ կա: Եթե ինչ-որ բան բացահայտորեն չի ստացվում, արժե դադարեցնել աշխատանքը: Չարժե շտապել կտրուկ դատողություններում, եթե գնահատման հստակ չափորոշիչներ չկան:

Ջրհոս

Իրավիճակն առավոտյան շատ Ջրհորների անելանելի կթվա, թյուրըմբռնումը կամ տհաճ նորությունը կնյարդայնացնեն: Երեկոյան արժե ավելի ուշադիր վերաբերվել գումարային հարցերին, կասկածների դեպքում ավելի լավ է զերծ մնալ ծախսերից: Եթե գումարային մուտքեր եք ակնկալում, ստիպված կլինեք սպասել կամ պատրաստ լինել, որ դրանք կարող են անկալիքից քիչ լինել կամ այլ տեսքով ստացվել: Արժե հրաժարվել կասկածելի որակով և վնասակար մթերքների օգտագործումից:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում հրաժարվել գործերից, որոնք պահանջում են տոկունություն, ճշգրտություն, կարգապահություն, ժամկետների և պայմանների պահպանում: Չարժե նախաձեռնել նամակագրություն, ծանոթություն, ուսումնական գործընթաց: Օրվա երկրորդ կեսը նպաստում է ճակատագրական մոլորումների ի հայտ գալուն, որոնք կարող են վնասել ձեզ համար կարևոր ծրագրերի իրագործմանը: Չարժե պայմանագիր կնքել և ուրիշի փոխարեն պատասխանատվություն ստանձնել: