Դարեր ի վեր սոխը հիվանդությունների, բացասական էներգիայի, չար աչքի ու անեծքի դեմ հզորագույն միջոց է համարվել: Այն ընդունել են ոչ միայն ուտեստներ պատրաստելու եւ բուժման, այլեւ տան պաշտպանության համար:

Մաքրած սոխը բացասական էներգիան ներծծելու կարողություն ունի: Անցյալում շատ տնտեսուհիներ վախենում էին սոխ ուտել կամ էլ այն օգտագործել սնունդ պատրաստելու համար, եթե այն մաքրվել էր նախորդ երեկոյան եւ մինչեւ առավոտ չէր օգտագործվել: Համարվում էր, որ այդ ընթացքում գլուխ սոխը բացասական էներգիա է կլանել եւ նման մթերք օգտագործել, իհարկե, չարժե:

Տունը բացասական էներգիայից մաքրման ծիսակարգ:

Սոխային հուռութքը կօգնի տունը մաքրել բացասական էներգիայից' բացասական լիցքերն իր մեջ կլանելով: Ծեսի համար միջին մեծության երեք գլուխ սոխ է պետք: Պետք է դրանք մաքրել եւ կախել տան տարբեր սենյակներում' հատկապես այնտեղ, որտեղ ամենից ավելի է անհարմարավետություն զգացվում:

Սոխը պետք է կախել հաստ ասեղի եւ կարմիր թելի միջոցով: Վերցրեք ասեղը եւ դրանով վերից վար ծակեք սոխը: Թելը փաթաթեք սոխի գլխի շուրջը: Հուռութքները յոթ օր կախած պահեք տան բոլոր անկյուններում: Այդ ժամկետը լրանալուց հետո հանեք, ամեն մեկը դրեք առանձին սպիտակ թղթի վրա, փաթաթեք դրանով ու այրեք: Այդպես չեզոքանում է այն բացասական էներգիան, որ սոխը հավաքել է ձեր տնից: Կարելի է նաեւ սոխը գցել հոսող ջրի մեջ' գետի կամ առվակի:

Սոխային պաշտպանություն կախարդանքից կամ չար աչքից

Եթե ուզում եք ձեր տունն ազատել ուղարկված անեծքներից, նախանձից ու չար աչքից, կարելի է սոխի գլուխներ օգտագործել: Վերցրեք չորս գլուխ սոխ, դրանք կիսեք, որ անմիջապես երեւան շրջանակները: Սոխը ծակեք սուրբ ջրի մեջ թաթախված կարմիր թելով: Ամեն գլուխ սոխը պետք է երեք օր կախել տան չորս անկյունում: Երեք օրից սոխերը պետք է ոչնչացնել կամ կրակի, կամ ջրի մեջ:

Պետք չէ վախենալ սոխի հոտից. Այն ոչ միայն կմաքրի ձեր տան էներգետիկան, այլեւ կոչնչացնի բոլոր մանրէները:

Հաջողություն ենք մաղթում:

Աղբյուրը՝ dailyhoro.ru