Երգչուհի Արմինկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Դուբայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել եւ նուրբ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոցներ։ «Մեկ այլ առավոտ Դուբայում»,- լուսանկարն անգլերենով մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին սեւ երկարափեշ զգեստ էր կրում, լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Արմինկան գրել էր․ «Ո՞ր քաղաքան եք ավելի նախընտրում լիարժեք հանգստի համար»։