Խոյ

Խոյերին չի խանգարի հանգստյան օրը, հատկապես, եթե առջևում նոր մեկնարկ է սպասվում: Չարժե ճնշել կասկածները, երևակայության խաղը և այլ գործընթացներ. դրանք կարող են ձեզ հետաքրքիր մտքերի հանգեցնել, հուշում կամ նախազգուշացում տալ: Բոլոր կարևոր քայլերը խորհուրդ է տրվում թողնել վաղվան: Կարելի է ժամանակավորապես դադարեցնել արտաքին աշխահի հետ ակտիվ շփումը: Բացառություն կարող են լինել մտերիմ մարդիկ:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ չեն տալիս ժամանակից շուտ ազդարարել իրենց մտադրությունների մասին, հրապարակել անձնական ծրագրերի կամ ֆինանսական վիճակի մանրամասները: Հնարավորություն կա ձեզ համար տվյալ պահին կարևոր մարդու հետ համաձայնության գալու: Իրավիճակը տրամադրում է գաղտնիության, չարժե երկխոսությանը ներգրավել կողմնակի մարդկանց: Ինտուիտիվ փոխըմբռնումը կարող է խոսքերից կարևոր դուրս գալ:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում սահմանափակել շփման շրջանակը: Դա կօգնի ավարտին հասցնել մի շարք գործեր: Ցանկալի է ժամանակ հատկացնել առողջությանը: Ձեզ համար կարող է ժամանակավորապես ձեռնտու լինել աշխատանքային կոլեկտիվում ինտրիգը, գաղտնիության մթնոլորտը: Կարող է ինտենսիվ նամակագրություն կամ սերտ շփում պահանջվել գործընկերոջ, բժշկի հետ: Հնարավոր է առանձնազրույց ղեկավարության հետ:

Խեցգետին

Խեցգետիններին օրն ինքնավստահություն կներշնչի, ինչը շատ կարևոր է հերթական փոփոխությունների նախաշեմին: Լավ օր է հեռակա շփման, ինտենսիվ նամակագրության համար: Հնարավոր են նորություններ, որոնք կհաստատեն ձեր ենթադրությունները: Հնարավոր է գաղտնիքների բացահայտում՝ շնորհիվ ինտուիցիայի կամ ուրիշի անկեղծության: Ձեզ հետ հետաքրքիր տվյալներով կարող է կիսվել գործընկերը, երեխան, ծանոթը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում կողմնորոշվել իրենց ինքնազգացողությամբ և տրամադրությամբ: Եթե երկուսի հետ էլ խնդիր չունեք, կարելի է ապավինել բախտին, բայց միայն այն գործերում, որոնք ձեզ համար հատուկ կարևորություն չունեն: Ռազմավարական նշանակություն ունեցող քայլերն ավելի լավ է թողնել հաջորդ օրվան: Քննարկումներում ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե հիմնական կետերի, այլ թաքնված նրբությունների վրա:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում այս օրն օգտագործել մասնավոր այցերի, խորհրդատվությունների համար: Նախադրյալներ կան ձեր անմիջական շրջապատից մեկի, օրինակ՝ մտերիմ ազգականի, հին ընկերոջ կամ հարևանի հետ արդյունավետ զրույցի համար: Պակաս բեղմնավոր չի լինի նաև հեռակա շփումը: Բավականին ռոմանտիկ կլինի ժամադրությունը՝ պայմանով, որ երկու կողմերին էլ դուր է գալիս ինտրիգը, երկիմաստությունը, թերասածությունը:

Կշեռք

Կշեռքները կարող են այս օրը հատկացնել երկրորդ պլանի զբաղմունքներին, որոնք ռազմավարական նշանակություն չունեն: Անցանկալի են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, սակայն կարելի է առանց վախենալու ծանրաբեռնել զգացմունքային դաշտը: Առօրյա աշխատանքում կարող է օգնել ինտուիցիան: Ներքին հոտառությունն ակտիվացնելու համար օգտակար է ժամանակ առ ժամանակ թուլանալ, երաժշտություն լսել, շփվել ընտանի կենդանիների հետ:

Կարիճ

Կարիճների համար օրը բեղմնավոր է, սակայն արդյունքները կարող են չարտահայտվել շոշափելի նյութական տեսքով: Բացառված չէ, որ ֆինանսական կորուստներ կրեք, սակայն շահույթ ունենաք այլ հարաբերությունում: Այսօրվա մթնոլորտը տրամադրում է խաղաղ հանգստի, մեկուսի ստեղծագործական աշխատանքի, անկեղծ շփման: Կարելի ճշտել նրբություններն անձնական հարաբերություններում: Հնարավոր է անկեղծություն երեխաների կողմից:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հակված չեն ակտիվության: Բնական կլինի տանը կամ այլ վայրում գտնվելու ցանկությունը, որտեղ երաշխավորված է միայնությունը, ըմբռնումը և պաշտպանվածությունը: Հնարավոր են տարաձայնություններ կանանց հետ, մանր հիասթափություններ և գումարային կորուստներ: Արժե հնարավորինս մնալ հարմարավետության գոտում, չզբաղվել ձեր կամքին հակառակ որևէ բանով:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մեծամասնության համար օրը հարմարավետ է: Արտաքին հաղթանակներ կարող են չլինել, սակայն փոխարենը կլինի ներքին հագեցած և բազմազան կյանք: Լավ օր է զարգացած երևակայությամբ, ինտելեկտուալ ունակություններով օժտված Այծեղջյուրների համար: Կարող է օգտակար լինել զբոսանքը, կարճ ուղևորությունը, գրական գործունեությունը, նամակագրությունը: Հաճույք կպատճառեն գիտական, փիլիսոփայական որոնումները:

Ջրհոս

Օրը կարևոր է բարձր զգացմունքայնություն, հարուստ երևակայություն ունեցող Ջրհոսների համար: Ինտուիցիան, հիշողությունը կամ դեպքը կարող են ուղղել ձեր ուշադրությունը նրբությունների վրա, որոնք սովորաբար արհամարհում եք: Կարելի է հետաքրքիր դետալներ հայտնաբերել: Արժե ավելի զգուշորեն վարվել փողերի հետ, այլապես դրանք կարող են արագ վատնվել անհայտ պատճառներով: Մեծ է թերություն ունեցող ապրանք գնելու հավանականությունը:

Ձկներ

Ձկների համար օրը ներդաշնակ և արդյունավետ է: Կարող է ևս մեկ անգամ հասանելի դառնալ հետաքրքիր տվյալների կամ կարևոր ճշմարտությունների աղբյուրը: Հաջող օր է հեռակա շփման համար: Կարող եք նորություններ ստանալ արտասահմանից: Չարժե ժամանակից շուտ դադարեցնել նամակագրությունը, ստեղծագործական գործունեությունը, գիտական կամ հոգևոր որոնումը: Մինչ երեկո կպահպանվի անհրաժեշտն իմանալու հնարավորությունը: