Ֆրանսաամերիկացի դերասան Թիմոթի Շալամեն նորաձևություն է վերադարձրել «զամբյուղի տակ» սանրվածքը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Ոճաբանները նման եզրահանգման են եկել Շալամեի մասնակցությամբ «Արքա» ֆիլմի պրեմիերայից հետո, որը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին: Կինոնկարի հրապարակումից հետո նմանատիպ սանրվածք են արել համաշխարհային հայտնի մարդիկ, այդ թվում՝ դերասանուհի Շառլիզ Թերոնը, երգիչ Հարի Սթայլսը և դերասան Ջո Կիրին։