«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին մեկնաբանել է «Լոկոմոտիվ»-իւ նախկին կիսապաշտպան Դմիտրի Տարասովի խոսքերը։ Վերջինս կատակել էր, թե թույտարելի է համարում ֆիզիկական ուժի գործադրումը կանանց նկատմամբ։

«Противно слышать»: Тарасов бьет женщин, Канделаки заступается

«Գոյություն ունի կարմիր գոտի, ուր կինը չպետք է մուտք գործի՝ անկախ նրանից՝ հղի է, թե ոչ։ Քանի դեռ հղի չէ, կարող է միանգամից ստանալ, կարծում եմ։ Փոքրիկ ապտակ»,- ռեփեր T-Killah-ին տված հարցազրույցում ասել է Դմիտրի Տարասովը։

Ընդ որում, ֆուտբոլիստի կանանց բախտը բերել է. եթե նույնիսկ նրանք ապտակ են ստացել Դմիտրիից, ոչ այնքան հաճախ։ Հղի են եղել. Տարասովի գլխավոր փաստարկm ընտանեկան բռնության առնչությամբ։ Անաստասիա Կոստենկոն՝ ֆուտբոլիստի երրորդ կինը, այժմ սպասում է իրենց երկրորդ երեխայի ծնունդին։

«Պարզվում է՝ տղամարդու հետ շփման ընթացքում գոյություն ունեն այնպիսի «կարմիր գծեր», որոնց համար կնոջը կարելի է հարվածել։ Ես չեմ կասկածում, որ դա Դմիտրիի գիտակցված դիրքորոշումն է, ինչպես եւ հազարավոր այլ տղամարդկանց։ Հենց դա էլ հանգեցնում է բռնի հանցագործությունների ալիքի։ Չէ որ եթե ֆուտբոլիսի խոսքով կնոջը կարելի է «ապտակ հասցնել» եւ ակնհայտորեբ դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրել, մնացած ամեն ինչ եւ կարելի է»,- Telegram-ում գրել է Թինան։