Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում. երգչուհին վերջին շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Էմմին սեւ, երկար զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի լայնեզր գլխարկի հետ։ Որպես սանրվածք՝ նա հյուսքեր է ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում են սպիտակ սպորտային կոշիկները։ «Յուրահատուկ», «հիասքանչ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։