Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա կարմիր բլուզ է կրում։ Դիանան նախապատվություն է տվել վառ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Աշնանային կերպարն ամբողջանում է ժամացույցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել Դիանային։ «Գեղեցկուհի»,- գրել է նրանցից մեկը։

Օրեր առաջ Դինան ներկայացել էր հմայիչ կերպարում։ Սեւ-սպիտակ կադրին կից Դիանան գրել էր․ «Իրականում այս կյանքը շատ պարզ է, եթե այնտեղ ներարկես պարզություն, արդարություն եւ հոգատարությունը»։