Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Օլյան բաց կապույտ գույնի հագուստ է կրում։ Հմայիչ դերասանուհին այն համադրել է սեւ գոտու հետ։ Կերպարն ամբողջացրել են սանրվածք ու նուրբ ականջօղերը։ «Աշխատում ենք ու հաճույք ստանում»,-մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպորտային կերպարում էր։ Նա սպիտակ վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ եւ բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկներն ու վառ երանգի գուլպաները։ Կադրերն արվել էին Գյումրի քաղաքում։