Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վառ երանգի հագուստ է կրում։ Այն ընդգծում է Էվայի սլացիկ ոտքերը։ Հմայիչ դերասանուհին պարզ սանրվածք է ընտրել եւ արտահայտիչ շպար։ Նա սեւ զուգագուլպա է ընտրել եւ նույն երանգի կոշիկներ։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն՝ գնահատելով նրա գեղեցկությունը։ 

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Մեղրաձոր գյուղում։ Դերասանուհին պատկերված է վանքի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում եւ մոխրագհույն բլուզ։ Եվան պարզ սանրվածք էր ընտրել։