Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին Harper՚s Bazaar հանդեսին տված հարցազրույցում պատմել Է, որ ցանկանում Է մեկնել ԱՄՆ-ից, բայց չի կարող դա անել, քանի դեռ իր եւ Բրեդ Փիթի երեխաները չեն դարձել 18 տարեկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ ապրել այլ երկրում եւ կապրեմ, հենց որ լրանա իմ երեխաների 18 տարին: Այժմ ես պետք Է գտնվեմ այնտեղ, որտեղ նրանց հայրն Է»,-բացատրել Է նա:

Հարցազրույցում դերասանուհին չի ճշտել, թե հատկապես ուր Է նա պատրաստվում տեղափոխվել, բայց նշել Է, որ իր համար միշտ հետաքրքիր Է եղել Աֆրիկան: Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականին՝ ամուսնությունից երկու տարի անց եւ գրեթե տասը տարվա հարաբերություններից հետո:

Զույգը դաստիարակում Է վեց երեխայի՝ հոգեորդիներ Մեդոքսին, Զախարին, Փաքսին եւ հարազատ զավակներին՝ Շայլոյին եւ երկվորյակներ Նոքսին ու Վիվիենին: Ավագ որդին՝ Մեդոքսը, որի 18 տարին լրացել Է օգոստոսին, սովորում Է Հարավային Կորեայի համալսարանում: Մյուս երեխաներն ապրում են ԱՄՆ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: