Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիին և դերասան Ռիչարդ Մեդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից՝ տարածքում չպայթած ռումբ հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնել է The Sun-ը:

Մասնագետների կարծիքով՝ Կանարյան կղզիներում հայտնաբերված ռումբը մնացել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից:

«Դա սարսափելի է: Ռումբը այստեղ է մնացել տասնյակ տարիներ, բայց ինչ կլիներ, եթե դրան ձեռք տային: Այստեղ նկարահանվում էին հոլիվուդյան ամենահայտնի աստղերը, և ոչ ոք ոչինչ չէր կասկածում»,- պատմել է The Sun-ին աղբյուրը:

Հայտնի է, որ ռումբը վնասազերծվել է: