Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ երկրպագուներին ու հետեւորդներին հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ կերպարը։ Իվետան ներկայացրել է նյույորքյան street style-ը։ Հայտնի երգչուհին կրում է կարմիր երանգի երկարաճիտներ, սեւ տաբատ, նույն երանգի վերնաշապիկ ու գույնզգույն բաճկոն։