Երգչուհի Ադելը (31) սեպտեմբերին բաժանվեց իր ամուսնուց՝ գործարար Սայմոն Կոնեկկիից (45): Յոթ տարվա հարաբերություններից և երկու տարվա ամուսնությունից հետո նրանք ունեն մեկ որդի՝ Անջելոն: Ադելը ծանր էր տանում բաժանումը, բայց կարճ ժամանակ անց սկսեց հանդիպել Նաոմի Քեմփբելի նախկին ընկերոջ՝ ռեփեր Ջոզեֆ Ադենուգայի հետ (37):

Կարծես թե, ամուսնալուծությունը լավ ազդեցություն է թողել երգչուհու վրա: Ադելին ցնցել է իր նոր տեսքով վաղեմի ընկերոջ՝ Դրեյքի ծննդյան երեկույթին: Աստղն այնքան է նիհարել, որ այժմ կրում է S չափսի հագուստ:

Երեկույթին Ադելը ներկայացել է սև զգեստով, որն ընդգծել է երգչուհու սլացիկ կազմվածքը: Աստղը քաշի կորուստը պարզաբանել է հետևյալ կերպ. «Ես լաց էի լինում, բայց հիմա քրտնում եմ, այդ պատճառով էլ նիհարում եմ»:

Ամուսնու հետ բաժանվելուց հետո Ադելը մարզվում է: Մարզումները արդյունք են տվել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, հայտնում է The Sun-ը: