Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն Instagram-ի Stories բաժնում, ուրտեղ յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհին ներկայացել է առանց շպարի։ Նա կրում է վարդագույն երանգի, աշնանային, տաք շվիտեր։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա կարմիր, խորը դեկոլտեով զգեստ էր կրում, որի ոտքի հատվածում համարձակ կտրվածք ունի։ Նա մեղմ շպարով էր, իսկ կերպարը համալրում էին վզնոցն ու մուգ երանգի կոշիկները։ Հրապարակմանը կից Աննան մեկնաբանություն չէր թողել։