Մայքլ Ջեքսոնը, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանիշը: Ինչպես հաղորդվում է հրատարակության կայքում, 2019 թվականին նա վաստակել է 60 մլն դոլար:

«Չնայած փոփ-արքայի վերաբերյալ ավելի ու ավելի հակասական տեղեկատվության հայտնվելուն, նրա երգերի ունկնդրումներն ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայություններում շարունակում են աճել՝ 2,1 մլրդ 2019 թվականին՝ մեկ տարի առաջվա 1,8 միլիարդի համեմատությամբ: Mijac Music կատալոգից, Լաս-Վեգասի շոուից եւ Sony-ի հետ երկարաժամկետ համաձայնագրից ստացված շահույթի շնորհիվ նա յոթերորդ տարին անընդմեջ պահպանում էամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիի տիտղոսը»,-նշում է Forbes-ը:

Ցուցակի երկրորդ տեղում է Էլվիս Փրեսլին (39 մլն դոլար), իսկ երրորդում ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (38 մլն դոլար): Ընդամենը վարկանիշում տեղ է գտել13 հայտնի, որոնցից ինը երաժիշտներ են:

Forbes-ը նաեւ նշում է, որ մահացած կատարողներին մեծապես օգնում են վաստակել սթրիմինգային հարթակները: Դրանց շնորհիվ Ջեքսոնը, ինչպես նաեւ մյուս արտիստները, այդ թվում՝ Ուիթնի Հյուսթոնը եւ Nipsey Hussle-ը, ընդհանուր առմամբ վերջին տարվա ընթացքում հավաքել են 15,2 մլրդ լսում, ինչը 38,5 տոկոսով ավելի է, քան նախորդ 12 ամսվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: