Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրերում երգչուհին ներկայացել է հմայիչ կերպարում․ նա կրում է ամառային, սեւ երանգի վերնաշապիկ, կարմիր գույնի տաբատ, իսկ կերպարը համալրել են ամառայի բարձրակրունկները։ Երգչուհին վառ շպարով է, վարսերն արձակած են։