Վրացական Imedi, Maestro եւ GDS հեռուստաընկերությունները հոկտեմբերի 28-ին ենթարկվել են համատարած կիբեռգրոհի: Այդ մասին Facebook-ի իր Էջում գցել Է Imedi-ի լրատվական ծառայության ղեկավար Իրակլի Չիխլաձեն:

«Imedi, Maestro եւ GDS հեռուստաընկերությունների վրա, նախնական տվյալներով, կատարվել Է կիբեռգրոհ, որի պատճառով մոտավորապես 20 րոպե հեռուստաալիքի ցանցը կաթվածահար վիճակում Էր: Մենք չԷինք կարողանում նյութեր ստանալ Թբիլիսիից ու տարածաշրջաններից: Ներկայում հեռուստաընկերությունն աշխատում Է սահմանափակ ռեժիմով»,-նշել Է Չիխլաձեն:

Հեռուստաալիքների ղեկավարությունը հայտարարում Է, որ առանձին թանկարժեք համակարգիչներ դուրս են բերվել շարքից եւ դրանք հնարավոր չԷ վերականգնել:

Կիբեռգրոհի մասին հայտարարել Է նաեւ Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի ղեկավարությունը: Այնտեղ նշում են, որ որոշ ժամանակով վնասվել են ցանցը, կայքը, ինչպես նաեւ խաթարվել Է ռադիոկայանի աշխատանքը:

Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ի առավոտյան կոտրել են նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I'll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ, ինչի մասին հայտնել Է Զուրաբիշվիլիի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան: Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքի կոտրվելու մասին իմացել են ժամը մոտավորապես 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում Է ընդունվել անջատել ինտերնետ-պորտալը:

Վրացական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ գրոհի են ենթարկվել մի շարք պետական հաստատությունների կայքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: