Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ պոռնոկախվածություն ունի։ Այս մասին նա ասել է նորզելանդացի հաղորդավար Զեյն Լոուի հետ հարցազրույցում, փոխանցում է TMZ-ը։

Երաժիշտն ասել է, որ իր մոտ պոռնոֆիլիան սկսվել է Playboy պարբերականից և «համեմատելի է թմրանյութերից կախվածության հետ»։ Այն «ազդել է իր կյանքում յուրաքանչյուր ընտրության վրա՝ 5 տարեկանից մինչև մեր օրեր»։ 42-ամյա կատարողը հավելել է, որ ազատվել է այդ արատից։