Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է սեւ  զգեստ ու նույն երանգի սպորտային գլխարկ։ Ձեռքերում որդիների պայուսակներն են։ Էմմին լուսանկարը չի մեկնաբանել, սկաայն հեշթեգերում նշել է․ «Երջանիկ մայր եւ կին, Լոս Անջելես, Քալիֆորնիա»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Էմմին պատկերված էր լողավազանի ֆոնին։ Երգչուհին, որը բնակվում է ԱՄՆ-ում, ջինսե շորտ էր կրում, սպիտակ շապիկ։ Էմմին հավաքել էր մազերը, կերպարն ամբողջացրել սպիտակ սպորտային կոշիկներով։ Լուսանկարը մեկնաբանված չէր։