2019 թվականի հոկտեմբերին սկսվել է կատարելապես նոր, «Ուրիշ» մի արշավ, որի հիմքում ընկած է մարդկային անկեղծ հույզերն արտահայտելու, գիտակցված, ազատ ընտրություն կատարելու գաղափարը: 

«Դու ուրիշ ես»-ը կոչված է կառուցելու ոգեշնչող երկխոսություն IQOS-ի չափահաս օգտատերերի հետ` ցուցադրելով սեփական զգացմունքներին վստահելու, սեփական «ես»-ը սիրելու և գնահատելու կարևորությունը: Եզակի, ուրիշ լինելու համար պետք չէ կատարյալ լինել, ոչ մեկն անթերի չէ, իսկ թերություններին կարելի է պարզապես թեթև նայել, անցնել առաջ, ավելի լավ ուղի գտնել:

Գրագետ ու ճիշտ ընտրված «դու ուրիշ ես» կարգախոսը շուտով տարածվեց ամբողջ համացանցով․ միացան ոչ միայն հայտնի IQOS օգտատերերը, այլև մնացածը՝ բոլոր «ուրիշ» IQOS օգտատերերը․ այլընտրանքին նախապատվություն տված պիոներները, տեխնոկրատներն ու ապագային մի քայլ մոտ կանգնածները, մարդիկ, ովքեր կատարել են գիտակից ընտրություն՝ ազատելով իրենց ու իրենց շրջապառին ծխից։

Շատերն են միացել «Դու ուրիշ ես» արշավին՝ կիսվելով իրենց պատմություններով ու ներկայացնելով ուրիշ լինելու իրենց բանաձևերը:

 

 

Լուիզա Ներսիսյան

Կյանքը վայելելը մի ուրիշ արվեստ է. մարդուց մեծ ջանքեր է պահանջում։ Թվում է՝ ինչ դժվար բան կա, չէ՞, ուղղակի ապրում ես, ինչպես սիրտդ կթելադրի։ Բայց կյանքը հեքիաթ չէ, այն լի է խնդիրներով, խոչընդոտներով․․․․բարդ է։ Ես ուրիշ եմ, որովհետև վայելում եմ կյանքն ամբողջությամբ՝ իր խնդիրներով հանդերձ։ Ո՞րն է ձեր՝ ուրիշ լինելու պատճառը։

 

 

Ռաֆայել Երանոսյան

Ես ապրում եմ հիմա, հենց այս պահին։ Երբեմն մոռանում եմ վաղվա մասին, որովհետև «վաղը» ինձ խանգարում է ապրել այսօր։ Ես ուրիշ եմ, որովհետև վայելում եմ ամեն րոպեն, ամեն վայրկյանը, ամեն ակնթարթը․․․ Եվ ի վերջո, ես ուրիշ եմ, որովհետև Անդոն չեմ ։)

 

 

Խորեն Լևոնյան

Շատերը փորձում են տարբերվել՝ սիրելով այն, ինչ ուրիշները չեն սիրում, կամ չսիրելով այն, ինչ սիրում են ուրիշները։Ես ուրիշ եմ նրանով, որ պարզապես ՍԻՐՈՒՄ ԵՄ՝ առանց ուրիշներին նայելու։

 

 

Ֆաինա Հարությունյան

Ես կին եմ, ես մայր եմ, ես ստեղծագործող եմ։ Ես գիտեմ այս երեքը հրաշալի կերպով համատեղելու և միաժամանակ կայացած ու հաջողակ լինելու բանաձևը։ Դրանով ես ուրիշ եմ։Ես ուրիշ եմ, որովհետև չեմ վախենում։ Չեմ վախենում նորը ստեղծելուց ու փորձելուց, ձախողվելուց և փորձելուց կրկին։Ես ուրիշ եմ․․․Ես Ֆաինան եմ:

 

 

Սուրեն Փահլեվանյան

Ուրիշ լինելը միշտ արտացոլվում է կյանքի ընթացքի վրա։ Ընթացք, որի ուղղությունը երբեք չես կարող կանխագուշակել։ Ու հենց դա է դարձնում բոլորիս յուրահատուկ։ Ես ուրիշ եմ, որովհետև ընտրել եմ իմ կյանքի ճանապարհը, ու ընթացքի ղեկն էլ իմ ձեռքերում է։

 

Հրաչ Մուրադյան

«Ուրիշ» լինելը ինձ համար տեսակիդ պահպանումն է, այն «տեսակի, որ տարիների ընթացքում կոփվել է բնության ու կյանքի ուղարկած փորձությունների արդյունքում: Ոչինչ չեմ արել «ուրիշ» լինելու համար, պարզապես դարձել եմ էդպիսին՝ իմ ճանապարհն անցնելով։ Այն փոշոտ ու փշոտ էր, ոմանց համեմատ՝ հեշտ, մյուսների համեմատ՝ բարդ, բայց այն իմն էր, իմն է։ Ես ուրիշ եմ, որովհետև անցնում եմ իմ ճանապարհով։

 

 

Անի Երանյան

Знаешь почему я другая? Потому что Я не боюсь! Не боюсь любить, не боюсь прощать, не боюсь быть смешной и не боюсь быть свободной! Глупо обременять себя страхами, чужими мнениями и осуждениями. В погоне за всеобщими одобрениями, можно потерять то, что называется “Я”. Я другая потому что ценю мое единственное “Я” в моей единственной жизни.

 

 

Գևոր Գասպարյան

Վիկտորիա Սահակյան

 

 

Լևոն Սարգսյան

 

Գոռ Ամիրյան

 

 

Աղաս Մանուկյան

 

 

LON

 

Լիկա Թումանյան

 

Նյութը պատրաստվել է Ֆիլիպ Մորրիս ընկերության կողմից տրամադրված պարզաբանման հիման վրա։ Լուսանկարները ներբեռնված են սոցիալական կայքերից։