Գրետա Հերվիգի «Փոքր կանայք» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունից հետո Ցանցում հայտնվել են առաջին արձագանքները կինոնկարի վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Independent-ը:

Լրագրողները ժապավենը համարել են Լուիզա Մեյ Օլքոթի 1868 թվականի վեպի «հրաշալի» ադապտացիան եւ որոշել են, որ ռեժիսորն արժանի Է «Օսկար» մրցանակի:

People-ի մեկնաբանն ընդգծել Է, որ «տքնաջանորեն եւ սիրով արված ֆիլմը գերազանցել Է բոլոր ակնկալիքները», ինչպես նաեւ նշել Է «անպատմելի տաղանդավոր դերասանական կազմը»:

Հավասարապես հիացական արձագանքների են արժանացել Սիրշա Ռոմանը, Ֆլորենս Փյուն եւ Թիմոթի Շալամեն: Բացի նրանցից, կինոնկարում խաղացել են Մերիլ Սթրիփը, Լորա Դյոռնը եւ Էմմա Ուոթսոնը: «Փոքր կանայք» ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում Է դեկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: