Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակում է ֆոտոշարքեր, կարճ տեսանյութեր, սելֆիներ եւ այլն: 

Այսօր դերասանուհին իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուներին ուրախացրել է՝ հանդես գալով համարձակ կերպարում։ Նա նոր ֆոտոշարքից կադրեր է հրապարակել, որոնցում կրում է սեւ գույնի խորը դեկոլտեով, կարճ զգեստ, նույն երանգի աշնանային կոշիկներ, իսկ ուսերին գցված է ժակետ։  Էվան վառ դիմահարդարմամբ է․ արտահայտիչ աչքեր, ընդգծված շրթունքներ։