Adidas-ը եւ Stuffstr սթարթափը համատեղ նախաձեռնություն կսկեն, որը հնարավորություն կտա սպորտային ապրանքանիշի իրերը փոխանակել հատուկ վաուչերներով, որոնք հետագայում կարելի է օգտագործել նոր իրեր գնելու համար։

Ըստ մտահղացման՝ Adidas-ի հաճախորդները Մեծ Բրիտանիայում, որոնք բաժանորդագրված են հավատարմության ծրագրին, կարող են խանութ վերադարձնել ցանկացած ապրանք, որն ապրանքանիշից ձեռք են բերել վերջին հինգ տարիների ընթացքում։ Կախված իրի վիճակից՝ այն կվերանորոգեն, կվերավաճառեն կամ կվերամշակեն։

Հաճախորդները վաուչերներ կստանան, որոնք հնարավոր է փոխարինել նոր հագուստով, կոշիկով կամ աքսեսուարով։ Այս պահին ծառայությունը հասանելի է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար, սակայն հաջորդ տարի ծրագրվում է այն ներդնել նաեւ այլ երկրներում։ Այս նախաձեռնությունն ուղղված է հագուստի վերադարձի գործընթացի կատարելագործմանը, ինչը Stuffstr-ն ու Adidas-ը հույս ունեն, սպառումը կդարձնի ավելի գիտակցված։

Աղբյուրը՝ Blueprint